Աշխարհի ամենագեղեցիկ անտիկ գրադարաններից մեկը գտնվում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:

Քլեմենտիում գրադարանը բացվել է 1722 թվականին` որպես ճիզվիտական համալսարանի մի մաս և պահպանում է իր պատերի ներսում ավելի քան 20 հազար գիրք:

Քլեմենտիումը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ և մեծ գրադարաններից մեկը…

Գրադարանը զբաղեցնում է 2հա մակերեսով Քլեմենտիում համալիրի միայն մի մասը: Հարակից շենքերում գործում են աստղադիտարան, հայելային մատուռ, որտեղ հաճախ կազմակերպվում են դասական երաժշտության համերգներ և ամուսնական արարողություններ, մաթեմատիկայի թանգարան, Կենտրոնական Եվրոպայում առաջին օդերևութաբանական կայանը:

Քլեմենտիումի համալիրը նաև համարվում է Եվրոպայի ամենախոշոր համալիրներից մեկը:

Գրադարանը հիշատակվում է նաև Խորխե Լուիս Բորխեսի
«Խորհրդավոր հրաշքը» ստեղծագործությունում: