Ի՞նչ է MarketMall.am-ը

MarketMall.am-ն անվճար հայտարարությունների կայք է նախատեսված անհատների և բիզնեսների համար, ովքեր փնտրում են իրենց ապրանքների և ծառայությունների գովազդման արդյունավետ միջոցներ: 
Ի տարբերություն այլ հայտարարությունների կայքերի, մենք առաջարկում ենք մի շարք հավելյալ գործիքներ, որոնք թույլ կտան ներկայացնել Ձեր բիզնեսն ինտերնետում առավելագույն արդյունավետությամբ, կնպաստեն բրենդի ճանաչելիության ընդլայնմանն ու նոր շուկաների նվաճմանը և դրա համար ստիպված չեք լինի ծախսել մեծ գումարներ:

Ինչպե՞ս գրանցվեմ և օգտվեմ MarketMall.am-ից

MarketMall.am-ի հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել:
Դրա համար սեղմեք Տեղադրել հայտարարություն -> Գրանցվել -> լրացրեք անհրաժեշտ դաշտերը -> ստուգեք Ձեր էլ. փոստը, Ձեզ պետք է գա գրանցումը հաստատող նամակ -> անցեք նամակի հղումով:
Այժմ Ձեր գրանցումը հաստատված է: Կարող եք կրկին սեղմել Տեղադրել հայտարարություն ->լրացրեք մուտքանունն ու գաղտնաբառը ->սկսեք տեղադրել անսահմանափակ քանակությամբ ապրանքներ և առաջարկներ:

Զեղչերի՝ Ձեր բրենդը (Վեբ կայք, Սոց.ցանցեր Facebook, Instagram, VK և այլն) տեղադրման համար անհրաժեշտ է կապնվել մեզ հետ համագործակցության քննարկման և վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար:

Եթե գրանցման հետ կապված որևէ խնդիր առաջանա, կարող եք կապվել մեզ հետ կայքում նշված հեռախոսահամարներով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին:

Ի՞նչ առավելություններ կան բիզնեսի համար

MarketMall.am-ը ոչ միայն ուղղակի հայտարարություններ տեղադրելու կայք է, այլ նաև տրամադրում է բիզնեսը լիարժեք ներկայացնելու մի շարք գործիքներ:

Կայք մուտք գործելուց հետո սեղմեք կայքի վերևում գտնվող մարդուկի տեսքով նշանին,  ապա ձախ անկյունում՝ այս նշանին:

Դուք կհայտնվեք Ձեր անձնական էջում, որտեղ կարող եք լրացնել Ձեր բիզնեսը ներկայցնող լիարժեք տեղեկատվություն, տալ հղումներ դեպի Ձեր կայք, սոցիալական ցանցերի էջեր (Facebook, Instagram, Linkedin, Twitter, Google+), ավելացնել  ընկերության լոգոն, կոնտակտային տեղեկատվություն՝  հեռախոսահամար, էլ. փոստ, հասցե:

Այս տեղեկատվությունը հասանելի  կլինի Ձեր բոլոր հայտարարությունները դիտելու էջում, ինչպես նաև կֆիքսվի որոնողական համակարգերի (Google, Yandex) կողմից:

Այդ թվում նաև՝

•  Կայքի պատրաստում դոմենով կամ ենթադոմենով

•  Ձեր կայքի ներկայացում MarketMall.am-ի հատուկ բաժնում

•  Կայքի հետ կապված ցանկացած փոփոխություն

•  Զեղչերի տեղադրում

•  Զեղչերի բաժնից ավտոմատ անցում դեպի Ձեր սոցիալական ցանցերի էջեր (Facebook, Instagram, Linkedin, Twitter, Google+)

•  Մեկ կառավարման վահանակից Ձեր ապրանքների և ծառայությունների ներկայացում  միաժամանակ՝ Ձեր կայքում և MarketMall.am -ում

•  Անսահմանափակ քանակությամբ ապրանքների և առաջարկների տեղադրման հնարավորություն

Վերոնշյալ առաջարկները կօգնեն ապահովել Ձեր ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՃԱՆԱՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ:

Ի՞նչ են MarketMall.am կայքերը

MarketMall.am կայքերը պատրաստի լուծումներ են՝ նախատեսված են այն ընկերությունների համար, ովքեր անհրաժեշտություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքի, ապրանքների տեսականին, առաջարկները կամ  ծառայությունները   ինտերնետում, հասանելի դարձնել որոնողական համակարգերին և հարմարություն ստեղծեն իրենց հաճախորդների համար, որպեսզի նրանք կարողանան մեկ հարթակում տեսնել ընկերության առաջարկները:

Marketmall.am-ի կայքերն իրենցից ներկայացնում են  հայտարարությունների կայքեր, որտեղ կարող եք տեղադրել անսահամափակ քանակությամբ ապրանքներ և ծառայությունների առաջարկներ, լրացնել Ձեր ընկերության մասին տեղեկատվություն, գովազդել հատուկ առաջարկները:

Դրանք առավել հարմար կարող են լինել.
— Անշարժ գույքի գործակալությունների համար
— Մեքենաների առք ու վաճառքով զբաղվող ընկերությունների համար,
— Խանութների համար և այլն:

Արդեն ստեղծված օրինակներից կարող եք տեսնել այստեղ

Ի՞նչ պայմաններով են տրամադրվում MarketMall.am կայքերը

MarketMall.am կայքերը Ձեզ են տրամադրվում անվճար: Դուք վճարում եք միայն դրանց սպասարկման համար: Գները և այլ մանրամասները կարող եք տեսնել այստեղ:

Դուք կարող եք պատվիրել նաև անվճար տարբերակը՝ մինչև 1 ամիս ժամկետով և, եթե այն Ձեզ դուր գա, անցնել վճարովի տարբերակի:

Տրամադրելով կայքերը՝ որպես ծառայություն, մենք հնարավորություն ենք ստանում անընդհատ բարելավել մեր ծառայությունները, համապատասխանեցնել դրանք ժամանակի և բիզնեսի  պահանջներին, իսկ Դուք տնտեսում եք գումար, քանի որ գնված կայքի դեպքում նման փոփոխությունների համար պետք է ամեն անգամ գումար վճարեիք:

Ի՞նչ առավելություններ ունեն MarketMall.am-ի կայքերը

MarketMall.am— կայքերը կարող են կապվել հիմնական հայտարարությունների կայքի հետ: Այդ դեպքում Դուք հնարավորություն կունենաք մեկ կառավարման վահանակից Ձեր ապրանքներն ու առաջարկները տեղադրել միաժամանակ 2 կայքերում՝ Ձեր կայքում և MarketMall.am հայտարարությունների կայքում՝ խնայելով Ձեր ժամանակը և խթանելով տեսականու տարածմանը:
Գործընկեր կայքերից MarketMall.am-ում հրապարակված առաջարկները ունենում են հղում՝ դեպի Ձեր կայք, ինչը նպաստում է նոր այցելուների և հաճախորդների ավելացմանը:

Օրինակը կարող եք տեսնել այստեղ:

Ինչպես նաև, Դուք կարող եք պատվիրել  ցանկացած փոփոխություն Ձեր կայքի վրա…

Ինչպե՞ս կարող եմ պատվիրել MarketMall.am կայք

Marketmall.am- կայքերից պատվիրելու համար կարող եք այցելել այս հղումով, սեղմել Գրանցվել հիմա, լրացնել հայտը և ուղարկել մեզ: Մոտակա աշխատանքային ժամերի ընթացքում մեր աշխատակիցը կկապնվի Ձեզ հետ, մանրամասները ճշտելու համար:

Կամ

Կարող եք զանգահարել +37477 789 786 հեռախոսահամարով: