Գույքի վրա ընդհանուր սեփականության իրավունքը տարածվում է այն դեպքերում, երբ տվյալ գույքը գտնվում է երկու և ավելի անձանց սեփականության ներքո:
Ընդհանուր սեփականությունը կարող է լինել բաժնային սեփականություն և համատեղ սեփականություն:

Գույքի նկատմամբ սեփականությունը համարվում է բաժնային, եթե որոշված է սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը և օրենքով դրա վրա սահմանված չէ համատեղ սեփականություն:

Համատեղ սեփականության դեպքում մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ…