Շատերն են կարծում, թե ունենալով Facebook-ի էջ և գովազդելով ընկերության ապրանքները կամ ծառայություններն այդ էջի միջոցով, կարելի է համարել, որ բիզնեսը հաջողվելու է: Նման նորաձևություններին տրվողներից շատերն են հրաժարվում ընկերության կայք ստեղծելուց՝ կարծելով, որ Facebook-ի էջը նաև կայք է. նույն սկզբունքով, ժամանակին մարդիկ կարծում էին, որ Одноклассники սոց. ցանցի պրոֆիլը «սայտ» է:

Հետևաբար, եկեք հասկանանք՝ արդյո՞ք Facebook-ի էջը բավական է բիզնեսի համար և արդյո՞ք բոլոր տեսակի բիզնեսների համար է Facebook-ը դառնում եկամտի աղբյուր և ունենում այն արդյունավետությունը, որը պատկերացնում են մարդիկ:

Իհարկե, Facebook-ի էջն ունի իր առավելությունները. այն ստեղծվում է շատ հեշտությամբ և արագ, մարդիկ ավելի հաճախ են մեկնաբանում կամ տարածում Ֆեյսբուքում ստեղծված կոնտենտը, քան այն կոնտենտը, որը առանձին կայքում է: Էջի ադմինիստրատորը ունի հնարավորություն տեսնելու, թե որ երկրից են էջին հետևողները, մեծամասնությունը կանա՞յք են, թե տղամարդիկ, ի՞նչ տարիքային խմբի են և այլն, ինչպես նաև կա հնարավորություն անմիջապես շփվել հաճախորդների հետ: Այս ամենը շատ լավ գործիքներ են ու հավատարիմ ծառայում են բիզնեսին, բայց դրանով էլ ավարտվում են դրական կողմերը և սկսվում են բացասականներ:

Facebook-ն ունի նաև բացասական կողմեր

Տուրիստական ընկերությունը ցույց է տալիս ԱՄՆ-ի հակառակ կողմը

1. Ազատության սահմանափակում

Facebook-ն ինքն է որոշում, թե որտեղ ու երբ պետք է երևա Ձեր կոնտենտը, ինչպիսի տեսք պետք է ունենա Ձեր բիզնես էջը: Ձեր էջը մնացած միլիոնավոր էջերից կամ մրցակիցների էջերից տարբերվող է դարձնում միայն պրոֆիլի լուսանկարը:
Աշխարհի հետ կոմունիկացիայի միակ ալիքը օգտատերերի նորությունների ցանկն է (feed): Եթե երևացիք այնտեղ, ապա լավ է, եթե ոչ, ապա Ձեր մասին ոչ մեկ չի էլ իմանա:
Դուք ունեք «Մեր մասին» էջ, որը ոչ մեկ չի կարդում:
Օգտատերը Ձեր էջ է մտնում միայն 1 անգամ, երբ լայքում է էջը, իսկ հաճախ դա էլ չի անում, իսկ դրանից հետո նայում է միայն այն կոնտենտը, որը հայտնվում է իր նորությունների ցանկում:
Եթե Դուք ունեք կոնտենտ, որը չի փոխվում, օրինակ՝ տարբեր ծառայությունների նկարագրություն, ապա Facebook-ում դա տեղադրվում է էջում, որը հաճախորդը տեսնում է միայն էջը լայքելիս, եթե այցելում է էջ, և տեղեկատվությունը ստիպված եք մատուցել այն ֆորմատով ու ձևավորմամբ, որը կառաջարկի Facebook-ը…

2. Կախում Facebook-ի քմահաճույքներից և ալգորիթմից

Facebook-ի օգտատերերը տեսնում են ոչ բոլոր հրապարակումները, այլ նրանք, որոնք Facebook-ն ինքը կորոշի ցույց տալ, այն էլ, միգուցե, հրապարակումից 2 օր հետո: Օգտատիրոջ նորությունների ցանկում հայտնվելու համար՝ Ձեր հրապարակումը մրցակցում է այլ 100-ավոր էջերի, որոնք հավանել է օգտատերը, խմբերի և օգտատիրոջ ընկերների հրապարակումների հետ: Եվ միայն էջը հավանած մարդկանց չնչին մասն է տեսնում այն հրապարակումները, որ անում եք:

Անգամ եթե Ձեր էջը ներկա պահին ունի բարձր ցուցադրելիություն, միևնույն է, երաշխիքներ չկան, որ վաղը Facebook-ը կորոշի, որ օգտատերերին ավելի հետաքրքրում են իրենց ընկերների հրապարակումները, քան բիզնես էջերինը: Իսկ դա կստիպի Ձեզ կա՛մ անցնել պատմության գիրկը կա՛մ սկսել գումար ծախսել Ֆեյսբուքի գովազդի վրա:

Coupofy — ն ցույց է տալիս, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերում ռեալ ժամանակում


3. Արխիվների բացակայություն

Հին կոնտենտը կորում է Facebook-ի նորությունների ցանկում: Եթե Ձեզ պետք լինի հղում անել որևէ նորության, որը հրապարակել եք կես տարի առաջ, ապա դա Ձեզանից նյարդեր ու ժամանակ է խլելու: Իսկ եթե դա ապրանք է, ապա արդեն այլևս ոչ մեկ չի տեսնելու, ու Դուք նորից ու նորից պետք է հրապարակումներ անեք:

4. Ապրանքները գտնելու անհնարինություն հաճախորդի համար

Արտադրողներից կամ վաճառողներից հաճախ կարելի է լսել, որ իրենց տեսականին ներկայացված է Facebook-ի էջում: Այո, ներկայացված է, բայց դա միայն սրտհովանքի համար է, իսկ գործնականում հազարից մեկն է մտնում Ձեր էջ ու 3 ժամ 2000 հազար հատ նկար նայում, որպեսզի գտնի իրեն պետքական իրը: Facebook-ը հնարավորություն չունի ֆիլտրելու ապրանքները և հաշված վայրկյանների ընթացքում Ձեր խանութի հարյուրավոր ապրանքներից գտնելու այն, ինչը պետք է հաճախորդին:

Ինտերնետը ստեղծված է մարդկանց կյանքը ավելի հեշտ ու պարզ դարձնելու համար և ոչ թե բարդացնելու: Իսկ մարդիկ, ովքեր ասում են՝ մեր տեսականին կարող եք տեսնել Facebook-ի էջում, հիմնականում բարդացնում են իրավիճակը: Տվյալ դեպքում խելամիտ հաճախորդը կգերադասի Google-ում 1 բառ գրելը կամ որևէ կայքում ըստ կատեգորիաների էջեր թերթելը, քան Ձեր՝ 2 հազար հատ նկարները նայելը:

Topx.am-ի կայքերը ունեն ապրանքներն ըստ կատեգորիաների և ֆիլտրերի փնտրելու հնարավորություն, ինչի շնորհիվ Ձեզ հետ շփումը հաճախորդների համար դառնում է ավելի պարզ, հաճելի ու հասկանալի:

5. Cross-sell կամ զգեստի հետ վաճառել նաև վզնոց

Ֆեյսբուքը գրեթե հնարավորություն չի տալիս որևէ իր ցուցադրելիս՝ զուգահեռ ներկայացնել նաև դրա հետ հաճախ գնվող այլ ապրանքներ: Օրինակ՝ զգեստի հետ համապատասխան վզնոց կամ կոշիկներ: Ու այդ ամենը ցուցադրելու համար Դուք ստիպված եք բոլոր նկարները բերել մեկ հրապարակման մեջ կույտ անել կամ ցուցադրել բոլորը մեկ նկարում, ինչը զրկում է հաճախորդին հնարավորությունից՝ դիտել իրը ավելի մանրամասն:
Բացի այդ, եթե մտադիր եք վաճառքներն ավելացնել Facebook-ում, ապա իմացեք, որ մարդիկ գնելու են այն, ինչը հենց հիմա տեսնում են նորությունների էջում + հենց հիմա փնտրում են նման մի բան: Եթե այս երկու կետերից մեկը բացակայում է, ապա 10-ից 9-ը դեպքերում Դուք խաղի մեջ չեք. մեկ ամիս հետո ոչ մեկ չի էլ հիշելու, որ Facebook-ում այսպիսի էջ կար ու այսպիսի բան էին վաճառում կամ այսպիսի ծառայություն էին մատուցում:

6. Ոչ բոլորին է հասանելի կոնտենտը

Google-ով կամ Yandex-ով ապրանք / ծառայություն որոնելիս Facebook-ի բիզնես էջերը չեն հայտնվում առաջին տողերում: Իսկ ավելի ցածր հորիզոնականներում կամ 2-րդ, 3-րդ էջերում հայտնվելուց էլ ոչ բոլորն են հայտնվում, այլ՝ մեկ կամ երկու էջ, իսկ երբեմն էլ ընդհանարպես ընկերության էջը չի հայտնվում, այլ օգտատերերից մեկի պրոֆիլը, ով 2 տարի առաջ ստատուս էր գրել, որի մեջ որոնվող բառը կար:

Բացի այդ, երբ Դուք Facebook-ը դարձնում եք արտաքին աշխարհի հետ Ձեր բիզնեսի շփման միակ օղակը, ապա պետք է հասկանաք, որ հրաժարվում եք բավականին մեծ լսարանից: Ոչ բոլորն են ակտիվորեն օգտվում սոց. ցանցերից, ոմանք ընդհանրապես գրանցված չեն՝ միգուցե անվտանգության նկատառումներից, միգուցե այլ նկատառումներով: Եվ այդ մարդիկ ուղղակի չեն առնչվելու Ձեր բիզնեսի հետ, որովհետև Ֆեյսբուքի կոնտենտը փակ է <<դրսի>> մարդկանց համար:

Հետևություն. մարդիկ, ովքեր կարծում են, որ Facebook-ի էջը նաև կայք է, կորցնում են այն լիդերը, որոնք կարելի էր ստանալ որոնողական համակարգերից և այլ աղբյուրներից:

7. Գրեթե բացարձակ անօգտակարություն լոկալ բիզնեսների համար

Եթե Ձեր բիզնեսն ավելի շատ լոկալ է, այսինքն՝ հաճախորդների հոսքը եզրափակվում է այն թաղի բնակիչներով, որտեղ տեղակայված է Ձեր բիզնեսը, օրինակ՝ կոշիկի վերանորոգման կետ Աերացիայում, ապա Facebook-ը Ձեզ համար գրեթե օգտակարություն չունի:

Կոշիկի վերանորոգում. նախկին Авиа Агенство-ի հետնամասում
Խորհուրդ ենք տալիս


Ինչո՞ւ է պետք նաև կայք ունենալ

Կայքի դեպքում Դուք և Ձեր բիզնեսը չեն բախվում վերոնշյալ սահմանափակումների հետ: Վերոնշյալ հնարավորությունները, որոնք չեք կարող օգտագործել Ֆեյսբուքում, կայքի միջոցով դառնում են հեշտ իրագործելի:

Ձեր կայքը կարող է ունենալ ունիկալ դիզայն, և հրապարակվել կոնտենտ ցանկացած ֆորմատով: Ձեր կայքի հնարավորությունները անընդհատ կարող են ավելացվել՝ ինչպես դիզայնի, այնպես էլ գործառույթների առումով:

Կայք գրելն ավելի բարդ է, քան Facebook-ի էջ բացելը, սակայն TopX.am-ի հետ Ձեր բիզնեսին հարմարեցված կայք ունենալը Facebook-ի էջ բացելուց էլ հեշտ է դառնում:


Այցելելով կայք՝ մարդիկ ավելի հաճախ են դիտում «Մեր մասին» բաժինը, որպեսզի ավելի մանրամասն ծանոթանան տվյալ ընկերության գործունեության հետ, հատկապես, եթե խոսքը գնում է խոշոր գնումների կամ երկարատև համագործակցության մասին: Այն Ձեր ընկերությանը ավելի լուրջ տեսք է տալիս:

Խոշոր կազմակերպությունների կամ օտարերկրյա ընկերությունների գնումների բաժնի աշխատակիցները որևէ ապրանքի մատակարար կամ ծառայության աութսորս փնտրելիս առաջնահերթ չեն մտնում Facebook-ում որոնեն նմանատիպ ընկերություններ: Ավելի հավանական է, որ առաջնային փնտրեն նման ընկերությունների կայքերը որոնողական համակարգերի օգնությամբ, ապա կայքից այցելեն Facebook-ի էջը դիտելու…

Կայքերը, որոնք կարող եք պատվիրել TopX-ի միջոցով, Ձեզ են մատուցվում կարգավորված SEO պարամետրերով:

Ամեն դեպքում, պետք չէ թերագնահատել ընկերության կայքի դերը բիզնեսի զարգացման գործում՝ հիմնվելով զուտ նրա վրա, որ Ֆեյսբուքում շատ մարդ կա գրանցված:
Մեր կարծիքով՝ ցանկացած բիզնեսի 2 էլ պետք են, ուղղակի ամեն մեկն իր տեղն ու դերն ունի, և դրանք պետք է լրացնեն իրար, այլ ոչ թե ընտրության առիթ դառնան…